ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Անդադար ծառայություն

Անդադար ծառայություն
27.08.2025 | 21:59
Օգոստոսի 28
Ծառայությունը երկնքի օրենքն է:
Այդ է, որ անում են երկնքում Իմ հրեշտակները.
«Նրանք շարունակ ծառայում են Նրան»,- կարելի է այսպես ասել բոլոր նրանց համար, ովքեր ծառայում են Ինձ:
ԵրբՍերը կա, նշանակում է շարունակ ծառայություն կա յուրաքանչյուր գործի մեջ. անգամ` հանգստի մեջ:
Այսպես գործեք, ընդունելով այն ոչ թե որպես վախճան, այլ` իբրև սկիզբ Նոր Կյանքի, որ սրբագործվել և մատուցվում է Ինձ իբրև ծառայություն:
Այս կլինի մի կյանք` լցված զորությամբ և ուրախությամբ:
Դիտվել է՝ 1395

Մեկնաբանություններ